Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների շուտափույթ հանդիպմանը. Բայրամով

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների շուտափույթ հանդիպմանը. Բայրամով
Տարածաշրջան
11:22, 20 январь 2023
Հայաստանը «խուսափում է» խաղաղ բանակցություններից, լրագրողներին հայտնել է Ադրբեջանիարտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախաձեռնել է խաղաղության օրակարգ և նպատակ ունի շարունակել բանակցությունները։
«Հարցեր Երևանին. Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղ գործընթացի առաջմղումն իր համար պակաս կարևոր չէ, քան Ադրբեջանի համար: Եվ եթե Երևանը դա չի հասկանում, ապա սա շատ սխալ քաղաքականության բացահայտ ցուցադրում է»,- ասել է Բայրամովը:

Նա նշել է, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել մոսկովյան բանակցություններին, ինչը «նույնպեսբանակցային գործընթացը տարել է դեպի փակուղի». «Սա Երևանի անպատասխանատու քաղաքականության, նրա անհետևողական քայլերի հերթականօրինակն է»։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝Ադրբեջանը, ինչպես նախկինում, հակված է բանակցությունների։ 

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների շուտափույթհանդիպմանը»,- ասել է Բայրամովը։