Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում ներկայումս չի նախատեսվում. Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում ներկայումս չի նախատեսվում. Ադրբեջանի ԱԳ նախարար
Քաղաքականություն
22:16, 04 ноябрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում առայժմ չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Չի կարելի բացառել ապագայում նման հանդիպումների անցկացումը, սակայն ներկայումս այդ մասին տեղեկատվություն չկա»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։

«Եթե դա պահանջում է հանդիպումների անցկացում, մենք բաց ենք նրանց համար։ Միշտ պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները միջազգային նորմերի և սկզբունքների համաձայն»,- հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։