Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը հետաձգվել է. նիստը չի կայացել

Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը հետաձգվել է. նիստը չի կայացել
Իրավունք
11:41, 26 апрель 2024
Հակակոռուպցիոն դատարանում այսօր նախատեսված նիստը չի կայացել, որտեղ պետք է շարունակվեր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը։

ԲԴԽ-ից Radar Armenia-ին հայտնել են, որ նիստը հետաձգվել է, քանի որ գործին նոր պաշտպան է ներգրավվել, որը պետք է ծանոթանա գործի նյութերին։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը «քիմիկների» զորամասի գործով վկա է։ Այս գործով մեղադրվում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը։ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանի և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան վաթսուն զինվորականներ Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։