Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Շուշիում քննարկել է բռնի տեղահանվածների վերադարձի հարցը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Շուշիում քննարկել է բռնի տեղահանվածների վերադարձի հարցը
Տարածաշրջան
15:57, 06 май 2024
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հանդիպել է Շուշիի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը Х սոցցանցում:

«Շուշիիում գտնվելով՝ դեսպան Լիբբին հանդիպել է Շուշիի շրջանի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ՝ ավելին իմանալու քաղաքի վերակառուցման և բռնի տեղահանվածներին Շուշի վերադարձնելու ջանքերի մասին: Նրանք նաև քննարկել են տարածաշրջանում կանաչ էներգիան, Ադրբեջանում ԱՄՆ շարունակվող աջակցությունը բռնի տեղահանվածներին և ականազերծման նախաձեռնությունները»,- ասվում է հրապարակման մեջ: