Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
Տարածաշրջան
16:13, 15 февраль 2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը առաջնահերթություն է, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։

«ԱՄՆ-ի և, կարծում եմ, Ադրբեջանի համար ևս մեկ առաջնահերթություն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Ինձ ոգևորում է այն, որ վերջին մի քանի ամիսներին այս առումով որոշակի առաջընթաց և հնարավորություն է նկատվում»,- ասել է դեսպան Լիբբին:

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել կողմերին՝ խաղաղության հասնելու համար։