Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արևմտյան մոտեցումները հավասարակշռված չեն. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արևմտյան մոտեցումները հավասարակշռված չեն. Զախարովա
Քաղաքականություն
17:28, 06 октябрь 2022
Ռուսաստանը դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր տապալման։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  

«Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք հանգեցնում են շոշափելի դրական արդյունքների, իսկ դրական արդյունքը, բոլորս էլ գիտենք որն է՝ իրավիճակի կայունացումը: Դրա համար մենք իրականացնում ենք միջնորդական դեր, ամեն ինչ արել ենք եռակողմ համաձայնագրերի մշակման ու կնքման համար և միտված ենք դրանց իրագործմանը»,- ասել է Զախարովան։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արևմտյան մոտեցումներին, ապա, նրա խոսքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն:

«Որոշ արևմտյան միջնորդների դերի մասին նույնիսկ խոսել չեմ ցանկանում, որովհետև հնարավոր չէ նրանց անվանել խաղաղության միջնորդներ»,- ասել է Զախարովան։