Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ փախած Միհրան Պողոսյանը ևս սատարում է Բագրատ արքեպիսկոպոսին ու տարածում վերջինիս խոսքը թռուցիկների տեսքով

ՌԴ փախած Միհրան Պողոսյանը ևս սատարում է Բագրատ արքեպիսկոպոսին ու տարածում վերջինիս խոսքը թռուցիկների տեսքով
Քաղաքականություն
10:00, 29 апрель 2024
«Եթե ջղայն չես, անտարբեր ես, Միացի՛ր կամ հանձնի՛ր», «հոգեւոր Հայաստանը հաղթելու է «նոր Հայաստանին», հոգին հաղթելու է դուխին․ Բագրատ Սրբազան․Միացի՛ր կամ հանձնի՛ր», «Դու չունես հայրենիք № 2․ Միացի՛ր կամ հանձնի՛ր», «Ո՞ւմ են զանգում,  երբ ոստիկանը խոշտանգում է․ Միացի՛ր կամ հանձնի՛ր»․․․․

Եթե Երևանի տարբեր հատվածների սյուների և հայտարարություններ փակցնելու համար նախատեսված վայրում տեսնեք A4 ֆորմատի վրա համակարգչով հավաքված նման տարօրինակ, ծիծաղաշարժ տեքստեր, ապա իմացեք, որ դրանք թռուցիկներ են, որոնք հուժկու կերպով փակցրել են ՌԴ-ում գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի կուսակցության ակտիվիստները։  Նրանք, ահա, այսպիսի ոգևորիչ, գոտեպնդիչ կոչերով են ուզում ոտքի հանել քնած հասարակությանն ու ստիպել փրկել երկիր հայրենին։ Մի խազ է մնում, որ խախտեն ՀՅԴ-ի հեղինակային իրավունքն ու ազդարարեն «Դիմադրության շարժման» հայտնի լոզունգը՝   «զարթնի՛ր լաո, փրկիր Միհրան․․․ներեցեք՝ Տավուշ»։  

Քաղաքական մասխարայությամբ զբաղվող սույն կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում այսօր հայտարարություն է զետեղել, որը, նկատենք, առանց փրթկալու դժվար է կարդալ․  «Օր օրի  թափ է  առնում  Արցախի  սցենարը  Հայաստանում  չկրկնելու դեմ  պայքարը։ Ժողովուրդը դուրս է գալիս անտարբերության թմբիրից՝ իր հաստատակամ անհամաձայնությունը հայտնելով ադրբեջանանպաստ քայլերին։ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը՝ նախագահ Միհրան Պողոսյանի առաջնորդությամբ ոչ միայն շարունակում է հայտարարված ընդվզման գործուղությունները, այլև ուժեղացնում է անհնազանդության ակցիաների ալիքը։

ՀՀՄ թիմի անդամների ձերբակալումները, հարկային տեռորը, պետական մեքենայի բռնաճնշումները չեն կարող կանգնեցնել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությանը։ Ի ապացույց՝ ՀՀՄ այսօր առավոտյան իրականցված ակցիան էր․ Երևանի բոլոր վարչական շրջաններում փակցվել են սթափվելու և ոտքի կանգնելու կոչեր։ Մենք սատարելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին՝ վերահաստատում ենք նրա խոսքը, որ վերստին կանգնած ենք գոյամարտի առաջ»,-մասնավորապես նշված է «Միհրան ամենափրկչի» քաղաքական պրոյեկտի տարածած հայտարարության մեջ։ Ինչպիսի՜ էքսպրեսիա, ինչպիսի՜ էմոցիա․․․կասեր հայտնի «սիթքոմի»  հերոսը, որը թատրոնի գեղղեկի դերն էր խաղում։  

Ենթադրում ենք, որ Պողոսյանի «դաբրոյով» են կուսակցության ֆեյսբուքյան էջում նման հայտարարություններ զետեղվում, միայն թե, տպավորություն է, որ ՀՀ-ից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող նախկին պաշտոնյանին իր կուսակցական պատասխանատուները սխալ են զեկուցում տեղի ունեցող պայքարի գործողությունների՝ տեմպի, թափի մասին, թյուրիմացության մեջ գցում խեղճ Պողոսյանին, փաստորեն, անօգուտ վատնելով կուսակցության ֆինանսները։  

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ 48 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելու, որ մեր հայրենիքից հողեր չի տալու, ապա և, իր տված ժամկետի լրանալուց հետո ապրիլի 24-ին Հնարապետության հրապարակում հավաքվելու կոչ էր արել, որին «մի գազել» ժողովուրդ էր հավաքվել։  Ինչեւէ, արձանագրենք, որ Ռուսաստանում հանգրանած, նախկին իշխանության ներկայացուցիչ հանդիսացող  հերթական սուբյեկտն է սատարում Տավուշի թեմի առաջնորդին, մինչդեռ բարոյականությունը հուշում է, որ նախքան սատարելը պետք է գար Հայաստան ու ապաշխարության համար ժամ պայմանավորվեր սրբազանի հետ՝ խոստովանելով ժողովրդի հանդեպ գործած մեղքերի ամբողջ շարանը։  

Ե․Ա․