Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին․ կազմվել է արձանագրություն

Օրերս սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց երթևեկության գոտով՝ վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։


Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։


Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։