Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն պսևդո-նախաձեռնություններ է ցուցաբերում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Զախարովա

ԵՄ-ն պսևդո-նախաձեռնություններ է ցուցաբերում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Զախարովա
Միջազգային
16:03, 31 август 2022
«Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ միասին կենտրոնացած է իրագործելու բարձր մակարդակով եռակողմ հայտարարության բոլոր դրույթները»,- այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հիշեցրել նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցով Մոսկվայում կայացած հանդիպումը:

Ինչ վերաբերում է ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խմբի ստեղծմանը, Զախարովան ընդգծել է. «Հայ և ադրբեջանցի մեր գործընկերների կողմից նման տեղեկատվություն մենք չունենք: Մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում ԵՄ ակտիվությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով: Նրանք իրական ցանկություն չունեն կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ես նույնիսկ կարող եմ ասել, որ դրանք եվրոպացիների պսևդո-նախաձեռնություններն են: Դրանք նման են փորձերի՝ անամոթաբար յուրացնելու միջնորդության դափնիները»:

Նրա խոսքով՝ մինչդեռ իրենք, որպես միջնորդներ, աշխատում են, և այդ աշխատանքը տալիս է կոնկրետ արդյունք, ինչը համապատասխանաբար գնահատում են կողմերը. «Իսկ նրանք, որոնք իրենց միջնորդի տեղ են դնում՝ չհանդիսանալով միջնորդ, ունակ չեն որևէ բան առաջարկելու»: