Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Բայրամով

Ադրբեջանը աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Բայրամով
Քաղաքականություն
14:42, 27 декабрь 2021
Ադրբեջանը աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ այս համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։  

Բայրամովը նշել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման հիմք կարող է հանդիսանալ միայն միջազգային իրավունքը, և դա այն է, ինչին միշտ հավատարիմ են եղել Ադրբեջանն ու Թուրքիան, բայց՝ ոչ Հայաստանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում ասել է, որ մի քանի քայլեր են ձեռնարկվելու Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, նշել է, որ Թուրքիան մտադիր է չարտերային թռիչքներ բացել դեպի Հայաստան։

Ավելի ուշ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը նշանակվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով երկրի հատուկ ներկայացուցիչ։