Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները կստանան 1 մլն ռուբլի՝ որպես աջակցություն

Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները կստանան 1 մլն ռուբլի՝ որպես աջակցություն
Հասարակություն
10:47, 06 ноябрь 2023
Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները կստանան 1 մլն ռուբլու չափով օգնություն Ռուսաստանի խաղաղության հիմնադրամից (ՌԽՀ)։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԽՀ վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկիին։

«Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու չափով օգնություն կստանան Ռուսաստանի խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինծառայողները ենթարկվել են գնդակոծության և սպանվել: Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին։ Ողբերգությունից մեկ ամիս անցել է, բայց մենք թույլ չենք տա, որ դրա մասին մոռանան:

Խաղաղության հիմնադրամը իմ անձնական հսկողության ներքո կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- նշել է Սլուցկին։

Ինչպես նշել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը, Ռուսաստանը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի հերոսների ընտանիքները մենակ չմնան իրենց դժվարությունների հետ։