Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամանորի և Սուրբ Ծննդյան երկօրյա տոնավաճառ՝ «Դվին» մյուզիք հոլի ցուցասրահում

Ամանորի և Սուրբ Ծննդյան երկօրյա տոնավաճառ՝ «Դվին» մյուզիք հոլի ցուցասրահում
Հասարակություն
23:03, 13 декабрь 2023
Դեկտեմբերի 23-ին և 24-ին՝ ժամը 12։00-20։00 «Դվին» մյուզիք հոլի ցուցասրահում, տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ, ուր կտիրի տոնական մթնոլորտ և բարձր տրամադրություն:

Տոնավաճառի այցելուները կարող են մեկ վայրում գտնել Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված բազմաթիվ իրեր: Ներկայացված են լինելու տոնական զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։ Կլինի նաև քաղցրավենիքի լայն տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված քաղցրահամ չրեր։ Մուտքն ազատ է:

Կազմակերպիչ՝ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ, «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամ: