Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կգործի ամանորյա տոնավաճառ, կլինեն համերգներ․ փոխքաղաքապետը ներկայացնում է ամանորյա միջոցառումները

Ամանորյա տոնական միջոցառումներին զուգահեռ կանցկացվի նաև Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը կգործի Երևանի 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ տոնավաճառը գործելու է դեկտեմբերի 5-ից մինչև 2023թ․ հունվարի 6-ը․ «Ավելի քան 40 տոնական տնակներում կազմակերպվելու է ամանորյա առևտուր տարատեսակ տնտեսվարողների կողմից և քաղաքացիներին, հյուրերին առաջարկվելու է հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, սնունդ և այլն։ Տոնավաճառին մասնակցելու են նաև բարեգործական հիմնադրամներ, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը, որը մեր համար ոչ պակաս կարևոր է»։ 

Մանրամասն՝ տեսանյութում