Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամանորին տոնական միջոցառումներ և հրավառություն չեն լինի, կտեղադրվի միայն տոնածառը․ Երևանի քաղաքապետարան

Ամանորին տոնական միջոցառումներ և հրավառություն չեն լինի, կտեղադրվի միայն տոնածառը․ Երևանի քաղաքապետարան
Հասարակություն
16:02, 02 декабрь 2021
Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:

Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:

Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ: