Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու հնարավորությունը մեծ է ավելի, քան երբևէ. Շոլց

Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու հնարավորությունը մեծ է ավելի, քան երբևէ. Շոլց
Աշխարհ
17:21, 26 апрель 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությունները ավելի քան երբևէ մեծ են։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Ալիևի հետ բանակցություններում առաջին հերթին քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։

«Մենք միակարծիք ենք, որ այս հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դրա հնարավորությունները ավելի քան երբևէ մեծ են»,- հայտարարել է քաղաքական գործիչը: