Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չի հանի Մոսկվայի պայմաններով». Շոլց

«ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չի հանի Մոսկվայի պայմաններով». Շոլց
Աշխարհ
13:14, 18 июль 2022
«ԵՄ-ն չի չեղարկի պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան և Կիևը խաղաղ համաձայնագիր կնքեն ՌԴ-ի պայմաններով». հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Frankfurter Allgemeine Zeitung թերթում հրապարակված հոդվածում։

«Մենք հենց սկզբից գիտեինք, որ, հնարավոր է, ստիպված կլինենք երկար պահել պատժամիջոցները»,- հայտարարել է Շոլցը,- «Այդ պատժամիջոցներից ոչ մեկը չի հանվի Ռուսաստանի թելադրած խաղաղության դեպքում։ Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ համաձայնության հասնելու այլ ճանապարհ չկա, քան այն, որը կարող է ընդունվել ուկրաինացիների կողմից»,- հավելել է Շոլցը։