Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան կասեցնում է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրումը

Գերմանիան կասեցնում է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրումը
Տնտեսություն
15:45, 22 февраль 2022
Գերմանիայի  կառավարությունը ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում կասեցնում է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրումը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Reuters-ը։

Գազատարը դեռ չի կարող հավաստագրվել Ռուսաստանի «վերջին գործողություններից» հետո, ասել է Գերմանիայի կանցլերը։ 

Գերմանիան մեկ օրվա ընթացքում կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, ասել է Շոլցը։ «ԵՄ-ում մենք քննարկել ենք պատժամիջոցների առաջին փաթեթը և մեկ օրվա ընթացքում դրա վերաբերյալ համատեղ որոշում կկայացնենք»,- ասել է նա։