Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Ալիև
Քաղաքականություն
17:18, 22 май 2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է: Ադրբեջանը ձգտում է կառուցողական ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Այս մասին մայիսի 22-ին Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 «Այսօր մենք մտքերի լայն փոխանակություն ենք ունեցել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ես Լիտվայի նախագահին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների մասին։ Մենք հուսով ենք, որ խաղաղության բանակցությունների անցկացումը ի վերջո երկարաժամկետ խաղաղություն կբերի Կովկասին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ 

Ալիևի կարծիքով՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. «Եվ մենք մեր կողմից ձգտում ենք կառուցողական ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Բնականաբար, այս խաղաղության պայմանագիրը պետք է համապատասխանի միջազգային նորմերին ու սկզբունքներին»։