Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեք օր առաջ մենք ստացանք Հայաստանի պատասխան առաջարկները՝ մեր առաջարկներին. Ալիև

Երեք օր առաջ մենք ստացանք Հայաստանի պատասխան առաջարկները՝ մեր առաջարկներին. Ալիև
Քաղաքականություն
20:33, 18 февраль 2023
«Հանդիպումը լավ է անցել, կարծում եմ՝ կառուցողական էր։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը»,-այս մասին փետրվարի 18-ին Մյունխենում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևի խոսքով՝ ինքը ևս մեկ անդամ հայտնել է իր դիրքորոշումը։

«Հիմնական հարցն այն է, որ այս խաղաղ պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Արցախի վերաբերյալ ցանկացած դրույթ անընդունելի է։ Երեք օր առաջ մենք ստացանք Հայաստանի պատասխան առաջարկները՝ մեր առաջարկներին։ Ներկայումս մենք ուսումնասիրում ենք դրանք»,-ասել է նա։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: