Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պրահայում Փաշինյանից պատասխան չստացա Նախիջևան տանող ավտոճանապարհի երթուղու մասին. Ալիև

Պրահայում Փաշինյանից պատասխան չստացա Նախիջևան տանող ավտոճանապարհի երթուղու մասին. Ալիև
Միջազգային
12:21, 07 октябрь 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պրահայում կայացած հանդիպմանը չի կարողացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պատասխան ստանալ ավտոճանապարհի երթուղու մասին՝ հաղորդակցությունների բացման շրջանակներում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հաղորդակցությունների բացումը չի հանդիսանում (Ադրբեջանի և Հայաստանի միջև) խաղաղության պայմանագրի մաս: Ըստ էության դա (հաղորդակցությունների բացումը) արդեն պետք է տեղի տեղի ունեցած լիներ, քանի որ դա Հայաստանի պարտավորությունն է, որը նա ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, բայց որը մինչև այժմ չի կատարվել»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։  

Նրա խոսքով՝ «ցավոք, երբ ես այսօր դիմեցի Հայաստանի վարչապետին՝ առաջարկով, որ վերջապես մեզ տրամադրի ավտոճանապարհի երթուղի, կրկին չկարողացա նրանից պատասխան ստանալ»։

«Դա այլևս ծիծաղելի չէ: Բոլորը գիտեն, թե որտեղով պետք է անցնեն երկաթուղային և ավտոճանապարհները: Մենք չենք հասկանում՝ ինչու չեն ցանկանում ինքնակամ մեզ տրամադրել երթուղի դեպի Նախիջևան։ (...)Բայց առայժմ մենք ցուցաբերում ենք համբերություն, զսպվածություն։ Վստահ եմ, որ մենք կհասնենք ցանկալիին. լավ կլինի, եթե դա տեղի ունենա ոչ թե ուշ, այլ շուտ»,- ասել է Ալիևը։