Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափին՝ խորհրդակցությունների համար

Ալիևը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափին՝ խորհրդակցությունների համար
Քաղաքականություն
16:18, 24 октябрь 2022
Մենք հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնելու Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև. եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ ենք այս ձևաչափը սկսել արդեն այսօր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։

«Ղարաբաղյան պատերազմից հետո ձևավորվել է նոր իրավիճակ: Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների շարունակականության մասին, և մենք կարծում ենք, որ այս հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Մենք Հայաստանի հետ արդեն կիսվել ենք հինգ հիմնարար սկզբունքների շուրջ և հուսով ենք, որ Հայաստանը կցուցաբերի քաղաքական կամք, կսկսի խաղաղ բանակցությունները և Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում կհաստատվի խաղաղություն, և կհայտնվեն նոր հնարավորություններ համագործակցության համար։ 

Այսօր մենք նաև հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև. եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ կլինենք սկսել այս ձևաչափը թեկուզ այսօր»,- Ադրբեջանի նախագահի խոսքերը մեջբերել է վրացական Առաջին ալիքը։