Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում. Սամխարիձե

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում. Սամխարիձե
Քաղաքականություն
12:13, 07 июль 2022
Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպում՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։

Այս մասին Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, հաղորդում են վրացական և ադրբեջանական ԶԼՄ-ները:

Խոսելով Հարավային Կովկասում կայունության և հանգստության կարևորության մասին՝ կոմիտեի նախագահը հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։

«Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար»,- ասել է նա։

Նշենք, որ Նիկոլոս Սամխարաձեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի պատվիրակության ղեկավարն է։