Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկօրյա քննարկում՝ ուղղված ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանը

Երկօրյա քննարկում՝ ուղղված ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանը
Հասարակություն
14:54, 06 май 2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 2-ին և 3-ին Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել է Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացվող քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման այցերի ստուգաթերթի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանությունը, նոր հարցաշարի կազմումը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցությունը, որն ուղղված է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պատպանության ոլորտում ավելի արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։

Քննարկման ժամանակ վեր են հանվել նաև մշտադիտարկման այցերի ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, մշակվել է նոր գործիքակազմ՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։