Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավ է, որ երկու կողմերն էլ խոստացել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնության. Շոլց

Լավ է, որ երկու կողմերն էլ խոստացել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնության. Շոլց
Հայաստան
16:27, 17 февраль 2024
Գերմանիան և Եվրոպան պատրաստ են հնարավորինս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության  բանակցություններին։ Այս մասին գրել է Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Երկու երկրների ղեկավարների հետ զրույցում ես դա հաստատեցի։ Լավ է, որ երկու կողմերն էլ խոստացել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնության»,- գրել է Շոլցը:

Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: