Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանը շուրջ երկու տասնյակ հողամասեր է հանել աճուրդի՝ տարբեր վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանը շուրջ երկու տասնյակ հողամասեր է հանել աճուրդի՝ տարբեր վարչական շրջաններում
Հայաստան
17:24, 28 август 2021
Երևանի քաղաքապետարանը համայնքային սեփականություն համարվող հողամասերը աճուրդով օտարելու մասին հայտարարություն է տարածել։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։ Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011 514 173, 098514170)։ Աճուրդին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (h/h 900015211403) դրամ և մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ 900015211411), անձնագրի, իսկ իրավաբանակն անձինք կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենը։