Քաղաքացիակենտրոն
լրատվություն

9 ժամով կփակվի Պուշկինից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը

9 ժամով կփակվի Պուշկինից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը
Հասարակություն
18:54, 26 ноябрь 2022
Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։