Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն

Ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն
Հասարակություն
12:56, 29 декабрь 2023
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել :

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Թանկագին ընկերներ, իմ հարազատ Ռուսական թատրոն, ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը, նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը: Այս տարիների ընթացքում դուք ինձ հարազատ մարդիկ եք դարձել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թանկագիններս, իսկ հաջորդ տնօրենին բարեբեր աշխատանք եմ մաղթում: Երջանկություն, առողջություն, խաղաղություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: Շնորհավոր Ամանոր»,-ընդգծել է Մխիթարյանը:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պարտավորությունները կատարում էր 2019 թվականից: