Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է կազմում ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ

Որքա՞ն է կազմում ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ
Հասարակություն
16:47, 05 февраль 2024
2023թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 937.5 հազ. մարդ, իսկ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 990.9 հազ. մարդ: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Նշենք, որ մասնավորապես քաղաքային բնակչությունը կազմում է 1 915.3 մարդ, գյուղականը՝ 1 075.6 մարդ։ Ընդգծենք, որ սկսած 2023թ.-ից՝ բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ըստ ՀՀ 2022թ. մարդահամարի արդյունքների, և ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 2022թ. ցուցանիշը ևս վերահաշվարկվել է այդ հիմքով: 

2023 թ. հունվար-դեկտեմբերին  ՀՀ-ում ծնվել է 36 հազար 265  մարդ, մահացել՝ 24 հազար 305։ Մասնավորապես մայրաքաղաք Երևանում 2023թ. հունվար-դեկտեմբերին  ծնվել է  10 հազար  529 մարդ, մահացել՝ 8 հազար 178 մարդ։ 

Բնական հավելաճը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 11 հազար 960 մարդ, գրանցվել է ամուսնության 16 հազար 207 դեպք, ամուսնալուծության՝  4 հազար 525 դեպք։ 

2023թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 110.7 տղա՝ 100 աղջկա հաշվով։ 

2023թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 149.2%, 2022թ. նույն ժամանակաշրջանի 136.3%-ի համեմատ: