Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական և ադրբեջանական տելեգրամյան ալիքները աշխատում են պասերով. ՀՀ ԶՈՒ տեղաշարժի մասին կեղծ լուրեր են շրջանառում

Ռուսական և ադրբեջանական տելեգրամյան ալիքները աշխատում են պասերով. ՀՀ ԶՈՒ տեղաշարժի մասին կեղծ լուրեր են շրջանառում
Հասարակություն
21:58, 30 март 2024
Ռուսական տելեգրամյան ալիքները ինչ-որ անանուն «հայկական աղբյուրների» վրա հղում անելով՝ լուրեր են տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն զինտեխնիկայի շարժ է իրականացնում և տեղափոխում այն դեպի հայ-ադրբեջանական սահման։  Այս կեղծ լուրը հաճույքով արտատպում են ադրբեջանական ալիքները։

Ըստ երևույթին տեսանյութը նկարահանվել է Երասխին հանդիպակաց ադրբեջանական դիրքերից։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են ռուսական տելեգրամյան ալիքները իրենց «հայկական աղբյուրներից» ստացել ադրբեջանական դիրքերից նկարված կադրեր։