Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խերսոն քաղաքում զոհվել է ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի․ ԱԳՆ խոսնակ

Խերսոն քաղաքում զոհվել է ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի․ ԱԳՆ խոսնակ
Հասարակություն
16:20, 03 март 2022
Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Ուկրաինայի Խերսոն քաղաքում զոհվել է ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ Վանիկ Սողոմոնյանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Խերսոն քաղաքում զոհվել է ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի։

«Պարզապես կարող եմ ասել, որ այո, Խերսոն քաղաքում ազգությամբ հայ զոհվել է, որը Ուկրաինայի քաղաքացի է․ անուն-ազգանուն ես չեմ կարող ասել», - ասաց Հունայանը։

Ադյան Գեղամ