Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ժողովրդին կեղեքող Կարեն Կարապետյանի «Գազպրոմը». Medianews

Հայ ժողովրդին կեղեքող Կարեն Կարապետյանի «Գազպրոմը». Medianews
Քաղաքականություն
15:10, 29 апрель 2024
Medianews-ը գրում է. Հայաստանի նախկին վարչապետ, Կարեն Կարապետյանը, որը բավական երկար ժամանակ ղեկավարել է նաև Հայաստանի ռազմավարական կառույցներից մեկը, «ՀայՌուսգազարդը», համարվում է Հայաստանի գազային ոլորտի և գազային ենթակառուցվածքների ապականման կնքահայրը։ Կարեն Կարապետյանի թեթև ձեռքով Հայաստանի ռազմավարական նշանակության ոլորտը նվիրաբերվեց Ռուսաստանին։ Ավելին, հենց Կարեն Կարապետյանի քաղաքականության շնորիվ գազային ոլորտի հետ կապված գրեթե ամբողջ ծառայությունները դարձան իր և իր շրջապատի մարդկանց մենաշնորհը։

Հայաստանի գազային ոլորտում գործող բարձր սակագները` կարելի է ասել թալանում են Հայաստանի քաղաքացիներին և հարստացնում այս համակարգի աշխատակիցներին։

Ղարաբաղյան «կլանի» կարկառուն ներկայացուցիչներից մեկը համարվող Կարեն Կարապետյանը, որն ըստ որոշ լուրերի նաև ազգակցական կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Հայաստանի գազային ոլորտը դարձրել է ընտանեկան բիզնես։ Նա կարողացել է այս համակարգում բավական հարմար պաշտոնների տեղավորել իր և նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների ընտանքիների անդամներին՝ որդիներին, դուստրերին և մյուսներին, որոնք ՀՀ քաղաքացիների հաշվին միլոնավոր դրամի աշխատավարձ են ստանում, սպառողների վճարներից գոյացած ահռելի գումարների հսկայական մասը որպես ներքին ծախս ներկայացնելով օգտագործում են սեփական հաճույքների համար՝ օգտվում են գերթանկարժեք մեքենաներից, շրջագայություններից և այլ ճոխ հաճույքներից։

Կարեն Կարապետյանի ընկերների և ընտանիքի «կանտորան», որը կարելի է ասել հանդիսանում է ռուսական ագենտուրայի իսկական որջ, այսօր նաև ակտիվ քաղաքականության մեջ է ներգրավված և բազմաթիվ աշխատակիցներով մասնակցում է հակաիշխանական ցույցերին, զբաղված է հակապետական և հակաիշխանական քարոզչությամբ։ Այս կերպ ասած ՀՀ քաղաքացիների փողերի հաշվին գործում է հենց ՀՀ քաղաքացիների դեմ։ Այս համակարգը փոխանակ զբաղվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ՝ զբաղված է բոլորովին այլ գործառույթով։

Այն խաղի կանոնները, որոնք Կարեն Կարապետյանը հաստատել է դեռ տարիներ առաջ, ոչ թե ազնիվ ու արդար են, այլ մշակված են ՀՀ քաղաքացիներին թալանելու և Կարեն Կարապետյանի շրջապատին հարստացնելու համար։ Այս մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են տնտեսագետներն ու փորձագետները, սակայն Կարեն Կարապետյանի ընտանքն ու մերձավոր շրջապատը շարունակում են Հայաստանի և ՀՀ քաղաքացիների հաշվին ընդլայնել իրենց ֆինանսական կայրությունը։

Թերևս ժամանակն է, որ Հայաստանի գազային ոլորտը հայտնվի երկրի քաղաքական ղեկավարության և իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում։ Այլապես, այս ամենակարևոր ոլորտը հանուն մի քանի հոգու գրպանի՝ կշարունակի կեղեքել Հայաստանի քաղաքացիներին։