Քաղաքացիակենտրոն
լրատվություն

25 միավոր անշարժ գույք, $4 մլն ավանդ արժեթուղթ. դատախազը մանրամասնել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

25 միավոր անշարժ գույք, $4 մլն ավանդ արժեթուղթ. դատախազը մանրամասնել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից
Քաղաքականություն
11:19, 29 апрель 2024
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված 7 անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք:

Այս մասին ԱԺ-ում՝ Դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ դատախազությունը պահանջում է, որ Քոչարյանից բռնագանձվի 5 տրանպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ։
«Շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար»,- ասաց Աննա Վարդապետյանը։