Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դաշնակցական մանկամիտ մոտեցում է. կասկածի տակ են դնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները

«Այդ ուժերը կենտրոնացված են ու, իմ կարծիքով, հրահրված են ոչ Հայաստանի Հանրապետությունից։ Պետք է ողջամիտ դատեն ու գոնե մանիպուլյացիաներից ու կեղծ տեղեկատվություններից զերծ մնան»: Այս մասին ասաց ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կազմակերպած ցույցերին ընդդեմ Տավուշի մարզում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանազատմանը։ 

Լիլիթ Մինասյանի խոսքով՝ այդ ցույցերի կազմակերպիչները կասկածի տակ են դնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները. «Ես լսում եմ Շարմազանովի խոսքերը և ապշած եմ։ Ասում են՝ հայրենիքը հավերժ է, իսկ պետությունը և պետության սահմանները՝ փոփոխական»։
Պատգամավորը նշեց, որ ներկայումս Ալմա-Աթայի հռչակագրին դեմ են մեր խորհրդարանական ընդդիմությունը և մեր հյուսիսային «բարեկամը»։

Անդրադառնալով դաշնակցական Արծվիկ Մինասյանի խոսքին, թե այն տարածքները, որոնք որ Հայաստանը գրավել էր 1990-ականներին, դրանք ՀՀ-ինը պետք է լինեն, իսկ որոնք որ հետագայում Ադրբեջանն է Հայաստանից գրավել, դրանք ևս Հայաստանինը պետք է լինեն, Մինասյանը ասաց. «Մանկամիտ դաշնակցական մոտեցում է պարոն Մինասյանի խոսույթը։ Այդ մարդիկ երևի ՀՀ-ում չեն ապրում, ու իրենց աղերսները իրականության հետ կապ չունեն։  Իրենք շարժվում են հին խոսույթի նման՝ գնանք Բաքվում չայ խմենք»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Տոնոյան