Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խերսոնի քաղաքապետը խնդրել է «կանաչ միջանցք» կազմակերպել՝ հարյուրավոր դիերը դուրս բերելու համար

Խերսոնի քաղաքապետը խնդրել է «կանաչ միջանցք» կազմակերպել՝ հարյուրավոր դիերը դուրս բերելու համար
Աշխարհ
12:15, 02 март 2022
Ուկրաինական Խերսոնում, ուր նախօրեին մտել են ռուսական ուժերը, այժմ գրավված են նավահանգիստը և երկաթուղային կայարանը։

Անցած գիշեր քաղաքում հանգիստ է անցել, բայց առանձին կրակոցներ են լսելի եղել:

Այս մասին ասել է Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաեւը, հայտնում է «Сегодня»-ն։

Չճշտված տեղեկությունների համաձայն՝ քաղաքում հրթիռակոծվել է ԱԱԾ-ի շենքը, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։

Կոլիխաևը խնդրել է Ուկրաինայի նախագահին «կանաչ միջանցք» կազմակերպել՝ «քաղաքի տարածքում եղած հարյուրավոր դիերը հավաքելու համար»։ Ըստ նրա՝ անհապաղ պետք է նաև սնունդ բերել Խերսոն, քանի որ պարենի պահեստները գտնվում են քաղաքից դուրս։

«Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում Կոլիխաևը նշել է, որ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ռուսական ուժերը, ըստ նրա, կրակում են դպրոցների, բարձրահարկ շենքերի վրա, քաղաքում բազմաթիվ պայթյուններ են հնչում: