Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գոմել քաղաքում՝ ուկրաինա-բելառուսական սահմանին մոտ, մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ուկրաինական և ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Գոմել քաղաքում՝ ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ, մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։

Նշենք, որ ուկրաինական պատվիրակությունը գլխավորում են պաշտպանության նախարար Ռեզնիկովը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Իսկ ռուսական կողմից կբանակցի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։