Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեռնիգովում խոշոր հրդեհ է. «Էպիկենտրոն» հիպերմարկետը և մի քանի շենքեր հրկիզվել են. Տեսանյութ

Չեռնիգովում խոշոր հրդեհ է. «Էպիկենտրոն» հիպերմարկետը և մի քանի շենքեր հրկիզվել են. Տեսանյութ
Աշխարհ
15:45, 28 февраль 2022
Չեռնիգովի ծայրամասում խոշոր հրդեհ է բռնկվել: Երկուշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, հրկիզվել են «Էպիկենտրոն» հիպերմարկետը, ինչպես նաև հարակից շենքերը։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Հրդեհի պատճառը ռուս զինվորականների կողմից հրետակոծությունն է։

Տեղի բնակիչները պատմել են, որ լսել են կրակոցներ և պայթյուններ: Կրակոցների ձայները չեն դադարել նույնիսկ այն բանից հետո, երբ առևտրի կենտրոնի շենքը հրկիզվել է։

Տեսանյութերից մեկում երևում է, որ «Էպիկենտրոն»-ից բարձրանում է թանձր սև ծուխ։ Ծխի ամպը շարժվել է դեպի բնակելի բարձրահարկ շենքեր։