Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Հայաստան
19:10, 14 август 2021
Այսօր՝ օգոստոսի 14-ին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) հարակից տարածքներում։  Այս մասին հայտնում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Մեր անտառապահներն առաջինը հասնելով դեպքի վայր ահազանգել են արգելոց՝ օգնության խնդրանքով։
Հրդեհի վայր արդեն ուղևորվել են «Խոսրովի անտառ» արգելոցի և ԱԻՆ աշխատակիցներ։ Հուսով ենք համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհը կհաջողվի մեկուսացնել և մարել»,- հայտնում են հիմնադրամից: