Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու Opel-ը․ Shamshyan.com

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու Opel-ը․ Shamshyan.com
Հասարակություն
11:21, 03 декабрь 2021
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ դեպքի վայրից 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր նախ կանխել են Mercedes-ում առաջացած կրակի տարածումը դեպի վթարված Opel, ապա մարել են այն։ Mercedes-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։