Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվան ելքով ավտովթար-վրաերթ՝ Երևանում. Nissan XTrail-ը բախվել է լիցքավորվող Nissan-ին, ապա վրաերթի ենթարկել 1 հոգու. վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մահվան ելքով ավտովթար-վրաերթ՝ Երևանում. Nissan XTrail-ը բախվել է լիցքավորվող Nissan-ին, ապա վրաերթի ենթարկել 1 հոգու. վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հասարակություն
19:35, 26 июнь 2021
Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 14։05-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող Nissan Teana մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին։

Վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։