Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանի Մեծ շուկայում հրդեհ է բռնկվել

Թեհրանի Մեծ շուկայում հրդեհ է բռնկվել
Տարածաշրջան
13:37, 12 февраль 2022
Թեհրանի Մեծ շուկայում փետրվարի 12-ին խոշոր հրդեհ է բռնկվել. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրդեհի հետևանքով տուժել են մի քանի խանութներ ու կրպակներ, որոնց հստակ թիվն այս պահին չի հստակեցվում: Չկան տվյալներ նաև հրդեհի հետևանքով տուժած անձանց վերաբերյալ: Փրկարար ծառայությունները կարողացել են տեղայնացնել հրդեհը:

Դեպքի վայրում աշխատում է առնվազն վեց հրդեհ բրիգադ: