Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Վաղարշապատի ոստիկանների պայքարի երկու դրվագ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Մեծամոր գյուղի տարածքում գտնվող իր շինությունում 64-ամյա տղամարդը պահում է թմրանյութ:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 23-ին կատարվեց զննություն: Տանտերն իրավապահներին ներկայացրեց 158 գրամ զանգված, որն ըստ իրեն` մարիխուանա է: Նա հայտնեց նաև, որ կանեփն ինքն է մշակել` անձնական օգտագործման համար:

Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկաններն իրացրին ապրիլի 25-ին: Ըստ տեղեկության` Մոնթեավան գյուղի 53-ամյա բնակիչը տանն ու օժանդակ շինություններում պահում էր թմրանյութ, իսկ հողամասում` աճեցնում կանեփ: Զննության ժամանակ տանտերն իրավապահներին ներկայացրեց կանեփի ութ բույս և դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային վեց փաթեթ, որոնց ընդհանուր քաշը 561 գրամ էր: Նա հայտնեց, որ մարիխուանան իրենն է, կանեփը ինքն է աճեցրել` անձամբ օգտագործելու համար:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: