Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական բախումների մեկնարկից ի վեր 16 ուկրաինացի երեխա է զոհվել, 45-ը՝ վիրավորում ստացել. Զելենսկի

Ռազմական բախումների մեկնարկից ի վեր 16 ուկրաինացի երեխա է զոհվել, 45-ը՝ վիրավորում ստացել. Զելենսկի
Աշխարհ
14:30, 28 февраль 2022
4 օրվա ընթացքում Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով 16 ուկրաինացի երեխա է զոհվել, 45 երեխա՝ վիրավորում ստացել:

Այս մասին իր այսօրվա տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ ուկրաինացի զինվորները խիզախորեն կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Նա հավելել է, որ Ուկրաինան ունի հզոր միջազգային աջակցություն ու իրենց կողքին է ամբողջ Եվրոպան: