Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ ուսխորհուրդը տելեգրամյան չաթերով դասադուլի կոչեր է անում ու ստեր տարածում

ԵՊՀ ուսխորհուրդը տելեգրամյան չաթերով դասադուլի կոչեր է անում ու ստեր տարածում
Հասարակություն
14:20, 10 май 2024
Երևանի պետական համալսարանի ուսխորհուրդը միանում է հայտարարված դասադուլին։ Տելեգրամյան չաթում ԵՊՀ լեզվաբանական ֆակուլտետի ուսխորհուրդը ուսանողներին կոչ է անում միանալ դասադուլին՝ վստահեցնելով, որ կլուծեն բացակայությունների հետ կապված հարցերը։ 

Համալսարանից Civic.am-ին պատասխանեցին, որ ուսխորհուրդը որևէ լծակ չունի բացակայությունների հարցը լուծելու. «Բոլոր գործընթացները կարգավորվում են համապատասխան կարգերով»։ 

Հետևաբար ուսխորհրդի ներկայացուցիչները մանիպուլացնելով, կեղծելով փորձում են ուսանողներին ներգրավել դասադուլներին՝ վստահեցնելով, որ կլուծեն բացակայությունների հետ կապված հարցերը՝ որևէ նման լծակ չունենալով։ Եվ հետագայում բացակայությունների հետ կապված խնդիրների առաջ ուսանողները մնալու են մենակ։ 

Ի դեպ, շարժումը հանդես է գալիս ստի և կեղծիքի դեմ պայքարի կարգախոսով, բայց արդեն որերորդ դեպքն է, որ զբաղվումեն ստով ու կեղծիքով։ Ընդամենը երկու օրվա ընթացքում այնքան սուտ ու կեղծիք տարածեցին՝ իրենց մեկ օր, մեկ ժամ, 10 րոպե արված հայտարարություններին հակասող բազմաթիվ հայտարարություններ անելով։ Դեռ սպասում ենք՝ տեսնելու, թե քանի՞ ՔՊ-ական և ո՞ր ՔՊ-ականներն են միացել շարժմանը, որի մասին հայտարարում էր շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը։  
 
Վովա Հակոբյան