Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսպիսի դրոնները ռազմական նպատակով որևէ կերպ չեն կարող կիրառվել կամ օգտակար լինել․ քաղաքագետ

Այսպիսի դրոնները ռազմական նպատակով որևէ կերպ չեն կարող կիրառվել կամ օգտակար լինել․ քաղաքագետ
Հասարակություն
18:21, 22 сентябрь 2021
Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է․

Քանի որ նմանատիպ հարցադրումներն ու մանիպուլյացիայի փորձերը շատ են, փորձեմ ընդհանրական պարզաբանել։

Լուսային ներկայացման ընթացքում օգտագործված դրոնները նախատեսված են միայն լույս արձակելու համար։ Դրանք կշռում են ընդամենը 249 գրամ և չեն կարող որևէ բեռ տեղափոխել։ Դրանք իրենց վրա չունեն տեսախցիկ և կրում են բացառապես լուսային դիոդներ։ 

Լուսային դրոնները կառավարվում են ոչ թե անհատապես, այլ ընդհանուր կառավարման ծրագրով։ 

Այսինքն, այսպիսի դրոնները ռազմական նպատակով որևէ կերպ չեն կարող կիրառվել կամ օգտակար լինել։