Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետընտրական փողոցային զարգացումներն այս պահի դրությամբ գրեթե բացառվում են․ Մովսես Հարությունյան

Հետընտրական փողոցային զարգացումներն այս պահի դրությամբ գրեթե բացառվում են․ Մովսես Հարությունյան
Քաղաքականություն
11:49, 21 июнь 2021
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հետընտրական փողոցային զարգացումներն այս պահի դրությամբ գրեթե բացառվում են։

Փողոց դուրս գալն առնաձնապես ձեռք չի տալիս որևէ ընդդիմադիր ուժի՝ մասնավորապես այն դեպքում, երբ կոշտ ընդդիմադիրներից 2-ն ԱԺ-ում ունենալու են նորմալ ներկայացվածություն (շուրջ 35)։

Նրանք լավ հասկանում են, որ այս պահին փողոց դուրս գալը նշանակում է ոչ միայն ապագայում փողոցը կիրառելու հնարավորության մսխում, քաղաքական կարիերայի վրա խաչքաշում, այլ նաև կվտանգի ԱԺ-ում իրենց հետագա լեգիտիմությունը։ Այդ դեպքում, շատ քաղաքացիների համար նրանք կմնան որպես վրեժխնդիրներ և սեփական աթոռի համար կռվողներ։ Դրա համար նրանք կընտրեն «տակից ու ներսից մաշեցնելու» տակտիկան՝ փորձելով դառնալ իշխանությունից դժգոհ բոլոր քաղաքացիների ընդդիմությունը և հարմար առիթն օգտագործելով, իշխանության հնարավոր ձախողումներից օգտվելով՝ փորձ կատարեն գալ իշխանության»։