Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի. ՀՀ կառավարություն

Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի. ՀՀ կառավարություն
Հասարակություն
13:15, 20 октябрь 2021
Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով, որտեղ կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան փոխանցեցին ՀՀ կառաավարությունից՝ հավելելով, որ մանրամասներ կհաղորդվեն Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո:

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը մահացել է արտերկրում հոկտեմբերի 16-ին՝ 75 տարեկանում։

Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ է արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝ հաշվի առնելով «ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայությունները՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում»: