Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻՆ-ը՝ 2 օր առաջ գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքների մասին

ԱԻՆ-ը՝ 2 օր առաջ գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքների մասին
Հասարակություն
20:28, 05 апрель 2022
Ապրիլի 5-ին, ժամը 7։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Աճանան գետի մոտակայք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ժամը 19։20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել  են։
***
Ապրիլի 4-ին, ժամը 09։25-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 19։42-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։