Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացին ընկել է գետը․ որոնողական աշխատանքները շարունակվում են

Քաղաքացին ընկել է գետը․ որոնողական աշխատանքները շարունակվում են
Հասարակություն
12:20, 04 апрель 2022
Ապրիլի 4-ին՝ ժամը 09։25-ին, որոնողական աշխատանքնեը վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին՝ ժամը 10։49-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել  են։