Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից
Հասարակություն
22:30, 05 декабрь 2021
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

ԱԻՆ լրատվական վարչության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Հրազդանի կիրճում՝ Մանկական երկաթուղի տանող կամրջի վրա։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: