Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պապիկներ ծեծող սրբապիղծ մանկուրտներ․ Գյումրի գնացած «փրկիչները» մահակներով ու բռնուցքներով ծեծել են իրենց մերժող տարեց մարդկանց․ տեսանյութ

Այսօր համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են դաշնակ և հանրապետական բաշիբոզուկները Գյումրիում հարձակվում և ծեծի ենթարկում 80֊ն անց պապիկների։ 

Այս աներևակայելի սրբապղծության հեղինակները Գյումրի էին գնացել՝ հայրենիքը փրկելու կոչերով։ Եվ բորենիների պես հարձակվել էին ծերունիների վրա՝ փրկելու։ 

Սրա՞նք են Լաոները, ում օրեր շարունակ փորձում են արթնացնել ընդդիմադիրները։ 

Սա՞ է փրկությունը. ծեծ ու ջարդ, բեսպրեդել ու այլանդակ բարոյազրկում։ 

Այսօրվա ընդդիմադիր փրկիչները, որ հանդես են գալիս ազգայինի ու հայրենիքի փրկության դիրքերից, թմրամոլ ավազակախմբերով ծեծում են ծերունիներին։ Հետո խոսում ազգային արժեքներից։ 

Սա անբարոյականության, ազգային արժեքների ուրացման մի քստմնելի մարաթոն է՝ ընդդիմության կատարմամբ։

Հակոբ Կարախանյան